Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ասոցիացիաներ

Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը։

 

Ասոցիացիայի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Արցախում և սփյուռքում աջակցել անհատի առողջության ու բարեկեցության բարելավմանը, կյանքի երկարատևության բարձրացմանը` սրտաբանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով: ՀՍԱ նախագահն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանը, որը 1979 թ. ի վեր ղեկավարում էր Հայաստանի սրտաբանների ընկերությունը։ Կառույցին անդամակցում են Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի, Հնդկաստանի մոտ 150 բժիշկներ։

 

Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Ասոցիացիան իր գործունեության ողջ ընթացքում իր առջև նորանոր խնդիրներ է դնում և հաջողությամբ իրականացնում դրանք: Այսօր էլ, ՀՍԱ գործունեությունն ուղղված է առողջության պահպանմանն ու քաղաքացիների բուժօգնություն ստանալու հիմնական հավասար իրավունքների պաշտպանությանը, սրտային հիվանդությունների առաջնային և երկրորդային կանխարգելման միջոցառումների մշակմանն ու ներդրմանը, սրտաբանության և կից գիտությունների ասպարեզում, բժշկագիտության տեսական և առողջապահության գործնական հարցերի գիտական մշակմանը և այլն։

 

Մեծ գիտական ներուժ ունեցող կազմակերպությունը հսկայական նշանակություն է տալիս գիտաժողովների և սեմինարների կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների դպրոցների ստեղծմանը։

 

Հայաստանի սրտաբանների ասոցիացիաՈրպես թվարկվածի վկայություն կարող են ծառայել ՀՍԱ կողմից կազմակերպված` Հայաստանի սրտաբանների III (Երևան, 2001 թ. մայիսի 26-27), IV (Երևան, 2003 թ. սեպտեմբերի 24-25) և V (Երևան, 2005 թ. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 1) գիտաժողովները, որոնց մասնակցել են նաև արտերկրից հրավիրված բազմաթիվ սրտաբաններ։ Հանդիսանալով մասնագետների համար հիանալի գիտական և գործնական դպրոց՝ այդ գիտաժողովները նպաստել են Հայաստանում սրտաբանության ոլորտում նոր և արդյունավետ սկզբունքների ներդրմանը։ 2007 թ. մայիսի 24-ից 26-ը նախատեսված է անցկացնել ՀՍԱ հերթական` VI գիտաժողովը, որին մասնակցելու ցանկություն է հայտնել Սրտաբանների եվրոպական միության նորընտիր նախագահ` իտալացի պրոֆեսոր Ռ. Ֆեռարին։

 

ՀՍԱ` հանդիսանալով Սրտաբանների եվրոպական միության լիիրավ անդամ, 1997 թ. սերտ կապեր է հաստատել եվրոպական մի շարք երկրների ազգային սրտաբանական ընկերությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Հունաստանի, Վրաստանի կազմակերպությունների հետ։ ՀՍԱ մասնակցությունը եվրոպական միության ղեկավար մարմինների աշխատանքներին հնարավորություն է ընձեռում քննարկել եվրոպական սրտաբանության արդի կազմակերպչական և գիտական խնդիրները և ներկայացնել սեփական տեսակետները։ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՍԱ անդամները եվրոպական և համաշխարհային համաժողովներին ներկայացրել են ավելի քան 40 գիտական զեկույցներ։

 

Հայաստանի սրտաբանների ասոցիացիաՀՍԱ իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում սրտաբանության ոլորտում ապացուցողական բժշկության սկզբունքների ներդրման խնդիրը` լայնածավալ աշխատանքներ տանելով հանրապետության սրտաբանների և հարակից մասնագետների շրջանում։ Մասնավորապես 2003 թ. իրականացվում է ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա սրտաբանության տարբեր բնագավառներին նվիրված գործնական ուղեցույցների շարքի հրատարակությունը։ Արդեն լույս են տեսել և հանրապետության սրտաբաններին անվճար բաժանվել «Քրոնիկ սրտային անբավարարություն» (2003 թ.), «Զարկերակային գերճնշում» (2005 թ.) ձեռնարկները։ Շարունակվում են կայուն կրծքահեղձուկին, սրտի ռիթմի խանգարումներին, դիսլիպիդեմիաներին վերաբերող մենագրությունների ստեղծման աշխատանքները։

 

ՀՍԱ այսօրվա աշխատանքի յուրահատկություններից է համագործակցությունը դեղագործական ընկերությունների հետ։ Հատկապես արդյունավետ է համագործակցությունը Pliva, Berlin-Chemie, Egis, GlaxoSmithKline, Nicomed, Roche, Servier, Solvay Pharma և այլ ընկերությունների հետ։

 

ՀՍԱ օրեցօր ընդլայնում է իր կազմակերպության առջև դրված խնդիրների շրջանակը։ Վերջին տարիներին ՀՍԱ գործունեության կարևորագույն ուղղությունն է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ազգային ծրագրի ստեղծումը, ռիսկի գործոնների դեմ պայքարի ուժեղացումը։ ՀՍԱ անդամները հաջողությամբ իրականացնում են հետազոտություններ սրտաբանության ամենատարբեր ոլորտներում: Սա բժշկագիտությանը նվիրված մարդկանց սերտ համագործակցություն է, որի հաջողություններն արդեն տեսանելի են, իսկ ապագան` ավելի քան խոստումնալից։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ